07․05․25
Երևան ,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն։
Հայաստանի Պետակա ...
07․05․25 | Երևան ,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն | Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբ | Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր | Հ.Հ վաստակաոր գործիչ | ՀՀ Ժողովրդական արտիստ` Ռոբերտ Մլքեյան | Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբ | գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռ.Ամիրխանյանի հոբելյանական համերգ “ԵՐԳԵՐ` ԱՇԽԱՐՀԻ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ”
ԴիտելԵրևան,Արամ Խաչատրյան համերգասրահ | Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբ | Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբ | Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր | Հ.Հ վաստակաոր գործիչ, ՀՀ Ժողովրդական արտիստ` Ռոբերտ Մլքեյան | Երևանի Պետական Կամերայն երգչախումբ | գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Քրիստինե Ոսկանյան | Համերգը նվիրվում է Ֆրանկոֆոնիայի օրերին Հայաստանում և | ֆրանսիացի կոմպոզիտոր Գաբրիել Ֆորեի 180-ամյակին | Ֆորե Pavane | Cantique de Jean Racine,Op. 11 | Ռեքվիեմ | մեն․՝ Էմանուել Շիմենտո (սոպրանո,Ֆրանսիա) | Աշոտ Ղանթարջյան (բարիտոն, Հայաստան) | դիրիժոր՝ Ֆիլիպպ Ամելունգ /Գերմանիա
ԴիտելԿոմիտասի անվան կամերային երաժշտության տուն | 20․03․2025 19։00 | Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբ | Մենակատարներ՝ ԺԱՆՆԱ ԴԱՎԹՅԱՆ ՄԱՎՐ ՄԿՐՏՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԲԱԴԱԼՅԱՆ ՔԵՐՈԲ ՀՈՎԵԼՅԱՆ ՌԱԶՄԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱԲԵԼ ԱԲԵԼՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԵՏԻՍՅԱՆ ՄԱՐԻՆԵ ՍԱՂԱԹԵԼՅԱՆ | Դաշնամուր և մշակումներ՝ ԿԱՐԵՆ ԱՆԱՆՅԱՆ | Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ
ԴիտելՀիմնադրվել է 2000-ին` «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ, այնուհետև վերանվանվել է Հայաստանի Պետական կամերային երգչախումբ՝ ՀՀ Մշակույթի նախարարության կազմում: Երգչախումբը ելույթներ է ունեցել Անգլիայում, Իտալիայում, Ռուսաստանում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում և այլ երկրներում: 2007-ին հանդես է եկել Ստրասբուրգի Եվրախորհրդի համերգային դահլիճում: Երգացանկն ընդգըրկում է համաշխարհային, եվրոպական և ռուս կոմպոզիտորների ստեղծագործություններ: Երգչախումբը հայ կոմպոզիտորների գործերի նվիրյալ տարածողն է: Թողարկվել են CD-ներ` այդ թվում Տ.Մանսուրյանի ARS POETICA երգչախմբային կոնցերտի ձայնագրությամբ (,,ECM Records”): Երգչախումբը մասնակցել է միջազգային հեղինակավոր փառատոնների:
Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Ռոբերտ Մլքեյան
Ստեղծվել է 2000 թ. «Վաչէ և Թամար Մանուկեան» բարեգործական միության հովանավորությամբ: Գեղարվեստական ղեկավարը և գլխավոր դիրիժորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռոբերտ Մլքեյանն է:
2006 թ. երգչախումբը մասնակցել է Իտալիայի Բերգամո քաղաքում կայացած ժամանակակից երաժշտության միջազգային փառատոնին: Նույն թվականին երգչախմբի՝ Սանկտ Պետերբուրգի «Սպիտակ դահլիճում» և Եկատերինյան պալատում տեղի ունեցած համերգներով եզրափակվել է Ռուսաստանում Հայաստանի մշակութային տարին:
2009 թ. Կոմիտասի ծննդյան 140-ամյակի կապակցությամբ երգչախումբը մեծ հաջողությամբ հանդես է եկել Ֆրանսիայում և Շվեյցարիայում տեղի ունեցած համերգ-դասախոսություններին: 2015-ին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում համերգներ է ունեցել Շվեյցարիայում (Բեռն, Ցյուրիխ), Լիբանանում, Արգենտինայում, Հունաստանում (Աթենք, Սալոնիկ):2018 թ. Բերկլիի համալսարանի ամենամյա երաժշտական միջոցարմանը: 2019 թ․ Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին համերգ է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի փարիզյան գլխավոր գրասենյակի դահլիճում։ 2021 թ․ երգչախումբը հանդես է եկել Ռավեննայի փառատոնում, տեղի սիմֆոնիկ նվագախմբի հետ և նույն կազմով Երևանի օպերային թատրոնում, աշխարհահռչակ դիրիժոր Ռիկարդո Մուտտիի ղեկավարությամբ։
Ելույթներ է ունեցել մի շարք նշանավոր տաճարներում և հեղինակավոր դահլիճներում, այդ թվում՝ Սեն-Լուի տաճարում և «Սալ Գավո» դահլիճում (Փարիզ), «Սպիտակ» դահլիճում և Սմոլնի տաճարում (Սանկտ Պետերբուրգ), Եվրախորհրդի դահլիճում (Ստրասբուրգ), Ֆրաուենկիրխե տաճարում (Դրեզդեն) և այլուր:
Կամերային երգչախմբի գլխավոր ձեռքբերումներից է Եղիշե Չարենցի 10 բանաստեղծությունների հիման վրա Տիգրան Մանսուրյանի ստեղծած "Ars Poetica" երգչախմբային կոնցերտի ձայնասկավառակը, որը թողարկել է ECM Records ընկերությունը: 2006 թ. Համաշխարհային երաժշտական գեղարվեստական խորհրդի կողմից սկավառակն արժանացել է «5 աստղ» բարձրագույն վարկանիշի:
Երգչախմբի ընդգրկուն երկացանկում ներառված են տարբեր դարաշրջանների հայ և համաշխարհային կոմպոզիտորների խմբերգային և վոկալ-սիմֆոնիկ ստեղծագործություններ: Կոլեկտիվը հանդես է եկել հայաստանյան և համաշխարհային պրեմիերաներով` կատարելով Տիգրան Մանսուրյանի, Դավիթ Հալաջյանի, Երվանդ Երկանյանի, Էդուարդ Հայրապետյանի և այլ կոմպոզիտորների երկերը:
Համերգային գործունեությանը զուգահեռ կոլեկտիվն իրագործում է բարեգործական ծրագրեր` ելույթներ ունենալով Երևանի տարբեր ուսումնական հաստատություններում, զորամասերում և ՀՀ մարզերում:
Երգչախումբը գործում է շնորհիվ մեր գլխավոր հովանավոր
«Վաչէ և Թամար Մանուկեաններ» բարեգործական հիմնադրամի:
Մեր երախտագետ ենք նաև այլ կազմակերպությունների` մեր գործունեությանը նպաստելու համար.
ՀՀ մշակույթի նախարարություն
ՀՀ արտաքին գործերի նախարարություն
Արմենիա Թրավել +M
Հայաստան ծառատունկ
ԱԿԲԱ – ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ
ՕՐԱՆԺ Հիմնադրամ
Գրանտ Թորնթոն Ամյո
ՀԱՅԱՍՏԱՆ համահայկական հիմնադրամ
Նինա Հովնանյանի Հայկական Գանձերը
Պրինտինֆո
ՎիվաՍելլ-ՄՏՍ
Զիգզագ
Զվարթնոց օդանավակայան
07․05․25
Երևան ,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն։
Հայաստանի Պետակա ...
29.04.2025
Երևան,Արամ Խաչատրյան համերգասրահ։
Հայաստանի Պետական Կամերային Նվագախումբ
Հայաստանի Պետական Կամերային Երգչախումբ ...
ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, Հայրենիքին մատուցած ծառայությունների համար ՀՀ երկրորդ աստիճանի մեդալակիր։
Կրթությունը ստացել է Սանկտ Պետերբուրգում և Երևանում:
1984-1992 թթ․ ղեկավարել է Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի կոմպոզիցիայի և երաժշտագիտական բաժինների ուսանողների երգչախումբը:
1992-2000 թթ․ Գյումրիի պետական սիմֆոնիկ նվագախմբի, ինչպես նաև Գյումրիի կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը և գլխավորն դիրիժորն է:
1995 թ․ Երեվանում հիմնել է «Հայ ֆոլկ» վոկալ անսամբլը, որը բացառիկ հաջողություններ է ունեցել Հայաստանում և արտերկրում։
2000-ից առ այսօր Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավարը եվ գլխավոր դիրիժորն է։
Եղել ...
ՀՊԿԵ
Հայաստանի պետական կամերային երգչախումբ