Փետրվարի 4, 19։00
ԿՈՄԻՏԱՍԻ ԱՆՎԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ ՏՈՒՆ
Հոբելյանական համերգ ՄԱԵՍՏՐՈ ՏԻԳՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ 85 ամյակին նվիրված։
Կհնչեն մաեստրոյի տարբեր շրջաններում գրված ստեղծագործություններ:
Համերգին կմասնակցեն՝
ՏԻՐԱՄԱՅՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՐԳՉԽՈՒՄԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԵՐԳՉԱԽՈՒՄԲԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄԵՐԱՅԻՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ
Մենակատարներ`
Տաթևիկ Մովսեսյան և Արթուր Ավանեսով, որոնք բազմիցս ներկայացրել են մաեստրոյի ստեղծագործություններն, այդ թվում նաև՝ համերգին կատարվելիք, «Զուգահեռ երգեր» ստեղծագործությունը,
Գուրգեն Բավեյան (Գերմանիա), որը նույնպես հանդիսանում է Տիգրան Մանսուրյանի ստեղծագործությունների առաջնակատարողը։
2021թվ․-ին, Ռավեննայի հեղինակավոր փառատոնին, իտալացի մեծագույն բանաստեղծ Դանթե Ալիգերիի մահվան 700-ամյա տարելիցին նվիրված համերգին՝ լեգենդար դիրիժոր Ռիկարդո Մուտիի ղեկավարությամբ և Գուրգեն Բավեյանի մենակատարությամբ, առաջին անգամ Եվրոպայում հնչեց «Քավարան» ստեղծագործությունը։
Տիգրան Մանսուրյան 85 հոբելյանական համերգին հնչող ստեղծագործությունների գրական հիմքը կընթերցի Տիգրան Գաբոյանը։
Համերգի դիրիժոր՝ ՀՀ ժողովրդական արտիստ ՌՈԲԵՐՏ ՄԼՔԵՅԱՆ։